Մի շարք ոլորտներում կանխիկ գործարքները կարող են սահմանափակվել![]() 18 սեպտեմբերի 2019 - 19:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկը քննարկման է ներկայացրել մի շարք ոլորտներում կանխիկ գործարքներն արգելելու մասին օրենքի նախագիծ: Օրենքի նախագծով առաջարկվում է աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի և մի շարք այլ դեպքերում սահմանափակել կանխիկ գործարքները: Համաձայն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված օրենքի նախագծի՝ նպատակ կա նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը՝ սահամափակելով խոշոր գործարքները կանխիկ կատարելու հնարավորությունը և նվազեցնելով հարկային և մաքսային օրենսդրության պահանջներից խուսափելու ռիսկը: Նախագծով առաջարկվում է նաև խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային քարտ ընդունող սարքերի տեղադրումը դարձնել պարտադիր: Ըստ ԿԲ-ի նախագիծը նպատակ ունի նաև ուժեղացնել հարկային վարչարարությունը և պայքարել ստվերային տնտեսության դեմ: Անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել առավել ստվերային և կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ և այլն), որտեղ կանխիկի սահմանափակումները կօգնեն հասնելու սահմանված նպատակներին: Նախագծերի փաթեթում նախատեսվել է նաև անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը և ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ: ԿԲ-ն առաջարկում է, կանխիկ գործարքներ կատարելու համար, ըստ ցանկության, բացառություն սահմանել հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցողների և 75 տարին լրացած կենսաթոշակառուների համար: Ընդ որում, կենսաթոշակների անկանխիկ համակարգի անցումն իրականացնելու համար առաջարկվում է փուլային տարբերակ` սկսած 2020 թվականի հունվարի 1-ից՝ Երևան քաղաքում, 2021 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2022 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով: ![]() ![]() Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |