Ռուստամ Բադասյանը վարչական վարույթ է սկսել շուրջ 10 դատավորի դեմ

Ռուստամ Բադասյանը վարչական վարույթ է սկսել շուրջ 10 դատավորի դեմ

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչական վարույթ է սկսել 10-ից ավել դատավորների դեմ: Այս մասին հաղորդում է «Ժողովուրդ» թերթը:

Նախարարությունը չի նշում, թե կոնկրետ որ դատավորների մասին է խոսքը, սակայն, աղբյուրի հաղորդմամբ՝ նրանցից երկուսի գործն արդեն Բարձրագույն դատական խորհրդում է:

Ընդ որում՝ այդ դատավորներից մեկը համաձայն չէ մեղադրանքին:

Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր դատավորներին «վեթինգի» ենթարկելու մասին: Դա նշանակում է, որ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Վարչապետը նշել էր, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար:

Հունիսին Արդարադատության նախարարը հայտարարել էր, որ վեթինգ կլինի, սակայն հայեցակարգային մոտեցումները նախանշելուց հետո միայն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---