Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը ձերբակալվել է:

Նա կասկածվում է պաշտոնական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման համար: Այս մասին հաղորդում է armtimes.com-ը:

Կայքի հաղորդմամբ՝ ձերբակալվածը Քոչար Խաչատրյանն է, ով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է:

«Իմ քայլը» խմբակցությունը սեպտեմբերի 16-ին փակ նիստի ընթացքում որոշել էր Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ գործընթաց սկսել: Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նույն օրն արտահերթ ելույթով՝ քննադատել է Քոչարյանի մասով ՍԴ կայացրած որոշումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---