ԱՄՆ 3 կոնգրեսական կայցելեն Արցախ

ԱՄՆ 3 կոնգրեսական կայցելեն Արցախ

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն եւ Ֆրանք Փալոունը հոկտեմբերի 1-ին Հայաստան կատարելիք մեկշաբաթյա այցի շրջանակում կայցելեն նաև Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնել է «Ամերիկայի ձայնը»:

Կոնգրեսական Չուի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնութունը որոշել է ղարաբաղյան շրջանում զինադադարն ամրապնդող Ռոյս-Էնգելի առաջարկի իրականացման համար 4 միլիոն դոլար հատկացնել: Այդ գումարով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղադրվելու են հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել, թե որ կողմն է խախտել զինադադարը: Կոնգրեսական Ջուդի Չուն նշել է, որ այս միջոցներն ուղղված են խաղաղության ամրապնդմանն ու զինադադարը խախտողներին պատասխանատվության ենթարկելուն: Կոնգրեսականը փարձելու է նաև հավելյալ 6 միլիոն դոլար օգնություն ապահովել Ղարաբաղին:

Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի հիմնադիր և համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոունը նշել է, որ սա ամերիկյան օրենսդիրների առաջին այցն է Հայաստան Թավշյա հեղափոխությունից հետո, և իրենց խումբը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի նոր կառավարությանն ու խորհրդարանին:

Փալոունի խոսքով, չնայած Պետքարտուղարությունն ամերիկացի օրենսդիրներին խորհուրդ է տվել խուսափել Ղարաբաղ այցելությունից, պատվիրակությունը որոշել է այնուամենայնիվ կատարել նաև այդ այցելությունը: Հայաստանյան այցի շրջանակում կոնգրեսականները նախատեսում են տեղացի գործընկերների հետ քննարկել քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---