Արմավիրի և Արարատի մարզերում ջուր խնայելու համար մի քանի հոր կփակվի19 սեպտեմբերի 2019 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունել է Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանում ջրի կորուստը կրճատելուն ուղղված որոշման նախագիծը։ Նպատակի Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով հորերը լուծարելը կամ կոնսերվացնելն է։ Նախատեսվում է լուծել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդիրը: Այս աշխատանքների համար շրջակա միջավայրի նախարարությանը կհատկացվի մոտ 38 մլն դրամ։ Նախատեսվում է կոնսերվացնել 97 խորքային հոր, ևս 8-ը կլուծարվի։ Խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում կառավարությունը նախատեսում է խնայել տարեկան շուրջ 30.0 մլն խմ ջուր։ Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրերի հետ կապված խնդիրը Խնդիրը ծագել է 2006թ.-ից, երբ այնտեղ սկսեցին բացվել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ: Կարճ ժամանակում ձկնաբուծությունը դարձավ Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործումը: 2013թ.-ին ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցեց կայունության շեմը, ինչն էլ պատճառ հանդիսացավ արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը: Դա բերեց ստորերկրյա ջրերի քանակի կտրուկ նվազմանն ու հյուծմանը: Որպես հետևանք՝ կտրուկ նվազեց հորերի ջրատվությունը, որոշ աղբյուրներ ընդհանրապես ցամաքեցին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |