Աղաջանյան․ Վարչապետը գոհ չէր Վանեցյանից ու Օսիպյանից

Աղաջանյան․ Վարչապետը գոհ չէր Վանեցյանից ու Օսիպյանից

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի գոհացրել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի աշխատանքը, ինչը հանգեցրել է իրենց հրաժարականներին։

Այս մասին է հայտարարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Լրագրողները հարցրել են՝ ինչու է, այդ դեպքում, Օսիպյանը Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվել։ «Նրանք, կրկնում եմ, չեն գոհացրել, չեն բավարարել վարչապետին իրենց գործառույթների շրջանակներում, իրենց պաշտոնում, և վստահաբար, երբ վարչապետը նման որոշում է կայացրել, մասնավորապես՝ պարոն Օսիպյանին նշանակել իր խորհրդական, վստահաբար՝ էդ կարգավիճակում, գտել է, որ օգտակար կլինի», - պատասխանել է Աղաջանյանը, հայտնում է «Ազատությունը»։

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 17-ին։ Ոչ նախկին ոստիկանապետը, ոչ կառավարությունը չեն մանրամասնել դրա պատճառները։ Նույն օրն Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական է նշականվել

Սեպտեմբերի 16-ին հրաժարական էր տվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ իր որոշումը պիտի սթափեցնող նշան լինի կառավարության համար։ Իր հրաժարականի պատճառները ևս չեն ներկայացվել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---