$100,000 ԱՄՆ դեսպանատնից՝ Սանահինի վանական համալիրի վերականգնմանը19 սեպտեմբերի 2019 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ծրագրի շրջանակում $100,000 ֆինանսավորում է տրամադրում Հայաստանի մշակութային ժառանգություն համարվող Սանահինի վանական համալիրի պահպանության ու վերականգնման համար: Այս մասին ասվել է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան գրառման միջոցով: Գումարը կտրամադրվի մասնավորապես սբ Հակոբ եկեղեցու, Գրիգոր Տուտեորդու խաչքարի և սբ Հարություն եկեղեցու պահպանության համար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ համարվող Սանահին վանքը ներկայացնում է 10-13-րդ դարերի հայկական եկեղեցաշինության լավագույն ավանդույթները, այստեղ կան ավելի քան 50 քաչքարեր, որոնց շարքում ամենաարժեքավորը Գրիգոր Տուտեորդու խաչքարն է։ Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորված ամենախոշոր՝ Մեղրու մշակութային պահպանության ծրագիրն ամփոփվել է սեպտեմբերի 17-ին: Երեք տարի առաջ մեկնարկած այս ծրագիրի իրականացման նպատակով տրամադրել է $510․000 դրամաշնորհ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |