ՊՆ-ի առաջարկը՝ փոխհատուցել հակառակորդի նախահարձակման արդյունքում տուժած զինվորներին

ՊՆ-ի առաջարկը՝ փոխհատուցել հակառակորդի նախահարձակման արդյունքում տուժած զինվորներին

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունն առաջրկում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցում տրամադրել նաև հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տուժած զինծառայողներին:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված օրենքի նախագծում նշվում է, որ զինված ուժերի գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք:

«Այսպիսի դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը սակայն ըստ էության չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը և սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ»,- ասվում է օրենքի նախագծի հիմնավորման մեջ:

ՊՆ կողմից առաջարկվող օրենքի նախագիծը նպատակ ունի սոցիալական պաշտպանվածության պատշաճ մակարդակ ապահովել հակառակորդի գործողությունների արդյունքում տուժած զինծառայողներին: Ներկայումս Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության ստորաբաժանման կողմից հաշվառված է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում, 9 զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---