Ադրբեջանում «Երևան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել

Ադրբեջանում «Երևան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Հայաստանի մայրաքաղաքի անունով ֆուտբոլային ակումբ է բացվել: Այս մասին հաղորդել է infoteka24.ru հղում անելով ադրբեջանական Sportinfo.az-ին:

Նշվում է, որ İrəvan ֆուտբոլային ակումբի անունն ընտրվել է՝ ներկայացնելով «Ադրբեջանի արևմտյան մայրաքաղաքը»: Թիմը դիմել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ հաջորդ մրցաշրջանում Տարածաշրջանային լիգայում խաղալու խնդրանքով:

«Երևան» անունը կրող ադրբեջանական ֆուտբոլային ակումբը նաև բանակցություններ է վարում Ապշերոնի օլիմպիական համալիրում տնային հանդիպումներն իրականացնելու համար: Ադրբեջանում արդեն կա «Ղարաբաղ» անունով ֆուտբոլային ակումբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---