«Չերնոբիլն» ու «Գահերի խաղը» «Էմմի» են ստացել

«Չերնոբիլն» ու «Գահերի խաղը» «Էմմի» են ստացել

PanARMENIAN.Net - HBO հեռուստաընկերության «Չեռնոբիլ» սերիալը, նվիրված Չերնոբիլի ԱԷԿ-ում 1986-ին տեղի ունեցած իրադարձություններին, 3 մրցանակ է ստացել Լոս Անջելեսում՝ ամերիկյան հեռուստաակադեմիայի «Էմմի» մրցանակաբաշխությանը:

«Չերնոբիլը» հաղթել է «լավագույն մինի սերիալ» անվանակարգում: Սցենարիստ Քրեյգ Մեյզինը և ռեժիսոր Ջոնան Ռենկը լավագույնն են ճանաչվել իրենց անվանակարգերում: Ստանալով մրցանակը՝ Մեյզինն ասել է, որ նվիրում է այն Չերնոբիլի ԱԷԿ-ի բոլոր զոհերին, գրում է «Վեդոմոստին»:

Որպես տարվա լավագույն դրամատիկ սերիալ «Էմմի» է ստացել «Գահերի խաղը» սերիալը: Սերիալը հաղթել է նաև «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերակատարում» անվանակարգում: Պարգևը ստացել է Փիթեր Դինքլեյջը:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել բրիտանացի Ջոդի Քոմերը «Սպանելով Եվային» սերիալում դերակատարման համար: Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակի է արժանացել Բիլլի Փորթերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---