Փաշինյան. Սորոսն ուզում էր հանդիպել ինձ հետ` չեմ կարողացել

Փաշինյան. Սորոսն ուզում էր հանդիպել ինձ հետ` չեմ կարողացել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի հունվարին ֆինանսիստ Ջորջ Սորոսից հանդիպման հրավեր էր ստացել, սակայն հանդիպումը չի կայացել։ Այս մասին հայտնել է ինքը Փաշինյանը՝ Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Պարոն Սորոսը Դավոսի ֆորումից առաջ ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր և որևէ կերպ չհաջողվեց հանդիպման նրա խնդրանքը բավարարել», - ասել է Փաշինյանը:

Վարչապետն իր խոսքում նաև նշել է, որ նրանք, ովքեր կարծում են, թե հեղափոխությունը Հայաստանում ծրագրվել է Հայաստանից դուրս, վիրավորում են հայ ժողովրդին։

«Հեղափոխությունը տեղի է ունեցել ուղիղ եթերում, ձեր աչքի առաջ։ Հեղափոխությունը արել է հայ ժողովուրդը։ Նրանք, ովքեր ուզում են հեղինակային իրավունքը վերցնել հայ ժողովրդից, ուրեմն ուզում են անարգանքի արժանացնել նրան», - ասել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախությանը նվիրված տոնակատարություններից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Նա հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---