ԱՄՆ Կոնգրեսը հնարավոր է համարում Թրամփի իմպիչմենտը23 սեպտեմբերի 2019 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը հնարավոր է համարում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտը, եթե ապացուցվի, որ նրա կողմից ճնշում է եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդեպ: Այդ մասին CNN-ին հայտնել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզման կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը, որի մեկնաբանությունը հրապարակվել է հեռուստաընկերության Twitter-ում: «Եթե նախագահն ըստ էության մերժում է ռազմական օգնության խնդրանքը և փորձում է ահաբեկել օտարերկրյա առաջնորդին, իր ընդդիմախոսին նախագահական ընտրարշավի ժամանակ վնասելու համար, ապա իմպիչմենտը կարող է միակ միջոցը լինել»,-կարծում է Շիֆը, գրում է Lenta.ru-ն: Սեպտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ոմն օտարերկրացի առաջնորդի հետ հանդիպմանն իբր «խոստում է տվել», որի պատճառով հետախուզական ծառայությունները ստիպված են եղել պաշտոնական բողոք ներկայացնել և զեկուցել այդ մասին Կոնգրեսին: Թրամփը մերժել է բոլոր մեղադրանքները՝ դրանք ֆեյք նորություն համարելով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |