Բաքուն հաստատել է կորուստն իր ԶՈւ շարքերում

Բաքուն հաստատել է կորուստն իր ԶՈւ շարքերում

PanARMENIAN.Net - Բաքուն հաստատել է կորուստն իր զինված ուժերում:

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ադրբեջանցիները, չեզոք գոտում թողնելով մեկ դի, հետ են շպրտվել ելման դիրքերը:

Ձախողված դիվերսիայի ընթացքում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ռամին Աբդուլռահմանովը: Ըստ ադրբեջանական Interfax.az-ի, Աբդուլռահմանովն «ուղղակի մոլորվել էր և հայտնվել միջդիրքային գոտում»:

«Աբդուլռահմանովի դին անվտանգ տարհանելու համար դիմում է ուղարկվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի բաժանամունքին»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---