// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մեսսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկածով

Մեսսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկածով

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ՖԻՖԱ-ի կողմից արժանացել է խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման՝ The Best-2019: Նա առաջ է անցել իր մշտական մրցակից, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, ինչպես նաև «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքից:

Արժանանալով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման՝ Մեսսին հայտարարել է, որ երջանիկ է ստանալ մրցանակը, սակայն իր համար թիմի հաղթանակներն առավել կարևոր են անձնական նվաճումներից:

«Ես շատ ուրախ եմ, որ արժանացա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման, սակայն ինձ համար առավել կարևոր են թիմային հաղթանակները: Այս նվաճումը թիմային հաղթանակների արդյունք է»,-ասել է Մեսսին:

The Best մրցանակը հանձնվում է 2016-ից: 2018-ին լավագույնն էր ճանաչվել «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ մինչ այդ 2 տարի անընդմեջ պարգևը հանձնվել էր Ռոնալդուին:

 Ուշագրավ
Մարկոս Պիզելին խոսել է Հայաստանի հավաքականում անցկացրած 11 տարվա մասին
Արթուր Թովմասյանը օղակների վրա հանդես կգա հոկտեմբերի 12-ին