ՌԴ-ում ՀՀ դեսպան. Մտադիր ենք զարգացնել գործակցությունը ՌԵՈւ հետ25 սեպտեմբերի 2019 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը, հակառակ այն տեղեկատվությանը, թե «Ռուսական երկաթուղին» (ՌԵՈւ) կարող է դադարեցնել գործունեությունը հանրապետության տարածքում, մտադիր է զարգացնել համագործակցությունը ռուսական ընկերության հետ: Այդ մասին ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է Մոսկվայում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Կառավարությունը նման պլաններ չունի»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով ՀՀ-ում ՌԵՈւ գործունեության հնարավոր կասեցման մասին հարցին: «Հակառակը, մենք միտված ենք զարգացնելու ներդրումային ծրագրերը ՌԵՈւ հետ»,-ասել է նա: Ավելի վաղ RTVI հեռուստաալիքն իր աղբյուրի վրա հղմամբ, հայտարարել էր, որ «Ռուսաստանի երկաթուղի» ԲԲԸ-ն մտադիր է խզել պայմանագիրը ՀՀ իշխանությունների հետ՝ պնդելով, որ ՀՀ-ում արգելափակվում է Հարավկովկասյան երկաթուղու գործունեությունը, որը ՌԵՈւ-ի դուստր ձեռնարկությունն է և կառավարում է Հայաստանի երկաթուղային ուղիները: Ավելի ուշ ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ ռուսական կողմը մշակում է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենար: ՌԵՈւ հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ սրվեցին խուզարկությունների և քրգործերի պատճառով, որոնք Երևանը հարուցել է ՀԿԵ դեմ: Մասնավորապես 2018-ի օգոստոսին ՀԿԵ գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին՝ մոտ $19 հազար հարկ չվճարելու կասկածանքով: Ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնեց, որ քրգործ է հարուցվել տրանսպորտի նախկին փոխնախարարի դեմ, որը թաքցրել էր ՀԿԵ-ում հայտնաբերված չարաշահումները: Բացի այդ, 2018-ին ՔԿ-ն ստուգումներ սկսեց ընկերությունում՝ ստուգելով վերջին 10 տարվա գործունեությունը, 228,8 մլն դոլարի ներդրումների արդյունավետությունը: Ընկերությունում հայտարարեցին շահարկումների անթույլատրելիության մասին: «Հայկական երկաթուղին» փոխանցվել է ՌԵՈւ կառավարմանը 2008-ին կոնցեսիայով: Պայմանագրի գործողության ժամկետը 30 տարի է: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով |