Չեխիան կարևորում է ՀՀ հետ փոխշահավետ հարաբերությունների խորացումը

Չեխիան կարևորում է ՀՀ հետ փոխշահավետ հարաբերությունների խորացումը

PanARMENIAN.Net - Հայաստանը հետաքրքրված է Չեխիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության խորացմամբ։ Այդ մասին ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպմանը։Վարչապետը նշել է, որ Չեխիան Հայաստանի լավ գործընկերն է և շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար՝ նշելով, որ համաձայնագիրը համահունչ է ՀՀ բարեփոխումների օրակարգին և դրա արագ վավերացումը կնպաստի այդ օրակարգի արդյունավետ իրագործմանը։

Անդրեյ Բաբիշի խոսքով՝ Չեխիան ևս կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ ձևաչափերով հարաբերությունների խորացումը և պատրաստ է քննարկել այդ ուղղությամբ հետագա համատեղ քայլերը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, ծառայությունների ոլորտներում համագործակցության հեռանկարներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի և Չեխիայի վարչապետերը մտքեր են փոխանակել նաև Եվրոպական միության շրջանակում փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների և մարտահրավերների շուրջ։

Հայաստանի վարչապետը կարևորել է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---