ՈւԵՖԱ-ն 2020-21 թթ. մրցաշրջանում Ազգերի լիգան կանցկացնի նոր ձևաչափով

ՈւԵՖԱ-ն 2020-21 թթ. մրցաշրջանում Ազգերի լիգան կանցկացնի նոր ձևաչափով

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ 2020-21 թթ. մրցաշրջանում Ազգերի լիգան անցկացվելու է նոր ձևաչափով: Նոր ձևաչափով՝ A, B և C դիվիզիոններում կընդգրկվեն 16-ական թիմ, իսկ D դիվիզիոնում՝ 7 թիմ:

Թիմերը դիվիզիոնների են բաժանվելու ըստ Ազգերի լիգայի 2018/19 առաջին մրցաշրջանի արդյունքների: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ձևաչափի փոփոխության որոշումը կապված է ՈՒԵՖԱ-ի կազմում ընդգրկված 55 ազգային ֆեդերացիաների հետ քննարկումներով:

Հայաստանի հավաքականը, որը մեկնարկային մրցաշրջանում հանդես էր գալիս D դիվիզիոնում, Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում ընդգրկված կլինի C դիվիզիոնում:

Ազգերի լիգայի 2020-21 մրցաշրջանի վիճակահանությունը կկայանա 2020 թվականի մարտի 3-ին Ամստերդամում՝ ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ:

2018-ին ՈՒԵՖԱ-ի որոշմամբ ազգային հավաքականների միջև անցկացվող ընկերական հանդիպումների փոխարեն կայանալու է «Ազգերի Լիգա» ֆուտբոլային մրցաշարը:

Ազգերի գավաթի մեկնարկային խաղարկությունում հաղթող էր ճանաչվել Պորտուգալիայի հավաքականը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---