Ամերիկացի հայտնի կիբերանվտանգության մասնագետը ելույթ կունենա WCIT 2019-ին

Ամերիկացի հայտնի կիբերանվտանգության մասնագետը ելույթ կունենա WCIT 2019-ին

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության փորձագետ, Ռոնալդ Ռեյգանի, Քորջ Վ. Բուշի և Բիլլ Քլինթոնի վարչակազմերում հետախուզության և հակաահաբեկչության գծով խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Ռիչարդ Քլարքը կմիանա Երևանում անցկացվող WCIT 2019 ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոս: Այս մասին տեղեկացնում է WCIT հանրային կապերի խումբը:

Քլարքը ելույթ կունենա «Պաշտպանություն, տեղեկատվություն և կիբերպատերազմ ապատեղեկատվության դարում» պանելային քննարկմանը, որը կուսումնասիրի, թե հետախուզական և ՏՏ ինչպիսի հնարավորություններ են անհրաժեշտ մարտավարական և ռազմավարական ապատեղեկատվության դարում՝ կիբերպատերազմներին դիմակայելու համար:

Պանելային քննարկումը կհամակարգի «Defense & Aerospace Report»-ի խմբագիր Վագո Մուրադյանը: Ռիչարդ Քլարքը կմասնակցի նաև «Սև կարապ» պանելային նիստին, որտեղ տեսակետներ կհնչեն նաև խափանումների և «սև կարապի» իրադարձությունների պատճառով առաջացած ողբերգական ձախողումների նկատմամբ կայուն, տեխնոլոգիական համակարգերի կառուցման շուրջ:

Ռիչարդ Քլարքը միջազգային ճանաչում ունեցող ազգային անվտանգության փորձագետ է, ով աշխատել է Սպիտակ տանը՝ ԱՄՆ երեք նախագահների օրոք, նրան կոչում են Ամերկայի «կիբեր ցար» և «հակաահաբեկչական ցար»: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ազգային ճգնաժամային կառավարիչն էր, այսօր կորպորատիվ անվտանգության ռիսկերի և կիբերանվտանգության խորհրդական է: Նա 9 գրքի հեղինակ է, որից մեկը՝ բեսթսելեր․ «Against all enemies»։ Ռիչարդ Քլարքը զբաղեցրել է հետախուզության և հակաահաբեկչության գծով խորհրդականի պաշտոնը՝ Ռոնալդ Ռեյգանի, Քորջ Վ. Բուշի և Բիլլ Քլինթոնի վարչակազմերում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՀՏ ոլորտում ամենամեծ և ամենահեղինակավոր իրադարձություններից է, որն այս տարի անցկացվում է Հայաստանում: Եռօրյա համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---