Հայկ Հարությունյանի մահվան քրգործով հարցաքննվել են Hayeli.am-ի և Armlur.am-ի խմբագիրները

Հայկ Հարությունյանի մահվան քրգործով հարցաքննվել են Hayeli.am-ի և Armlur.am-ի խմբագիրները

PanARMENIAN.Net - Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել են Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագիրները: Նրանք հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից և մեջբերելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը:

Քննիչի հարցին, որ դեպքին ականատես վկան, ծանոթանալով հրապարակումներին, ժխտել է հրապարակումներում ներկայացված հանգամանքները, լրատվամիջոցների ներկայացուցիչները հակասական տեղեկատվության վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնել և պարզաբանել են, որ իրենք ընդամենը հրապարակել են իրենց աղբյուրների հայտնած տեղեկատվությունը՝ կրկին հրաժարվելով բացահայտել աղբյուրը:

ՔԿ-ն հայտնում է, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքին ականատես վկան իր լրացուցիչ ցուցմունքում հայտնել է, որ ԶԼՄ-ներին դեպքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հայտնել: Ավելին՝ նա վրդովմունք է հայտնել ԶԼՄ-ներում տեղ գտած ապատեղեկատվության վերաբերյալ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---