752 մլն դրամի արտոնություն՝ «Գլորիա» կարի ֆաբրիկային. 200-250 նոր աշխատատեղ կստեղծվի![]() 26 սեպտեմբերի 2019 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկային 752 միլիոն դրամի արտոնություն կտրամադրվի՝ ներմուծման մաքսատուրքից ազատման տեսքով։ Այս մասին որոշվել է Կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստում: էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ կարի ֆաբրիկան այժմ ունի 1100 աշխատատեղ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 200-250 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ «Գլորիա կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ն Չինաստանից և Թուրքիայից ներմուծելու է 8 միլիարդ 325 միլիոն դրամի ապրանք, ներմուծվող ապրանքները օգտագործվելու են հագուստի արտադրությունում: Ներդրումային ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 500 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, 3.5 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 6 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում, պատասխանելով Հայաստանում գործազրկության աճի մասին հարցին, վարչապետ Փաշինյանը նշել է, որ կա նաև աշխատողի՝ աշխատաշուկայի պահանջներին չբավավրելու խնդիրը: ![]() ![]() Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |