100-ամյակի առթիվ Երևանում Սիլվա Կապուտիկյանի արձանն է բացվել26 սեպտեմբերի 2019 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Երևանում բացվել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի արձանը: Այն գտնվում է բանաստեղծուհու անվան թիվ 145 դպրոցում, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է: Քանդակագործի խոսքով՝ Կապուտիկյանի մարմարե քանդակն իր նվերն է դպրոցին նրա 100-ամյակի առթիվ։ «Ես մտածեցի, որ Սիլվայի կերպարը պետք է ստեղծեմ այնպես, ինչպես առաջին անգամ իրեն հանդիպել եմ՝ ծիծաղը երեսին, ժպտերես, իր բարի վերաբերմունքով»,- ասել է Թոքմաջյանը։ Քանդակագործը նշել է, որ բավականին երկար է աշխատել արձանի վրա, քանի որ «չէր ստացվում այն Սիլվան» որն ինքն էր ուզում: Հայաստանում բանաստեղծուհու ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական մի շարք միջոցառումներ են անցկացվում: Կապուտիկյանը ծնվել է 1919թ. հունվարի 20-ին Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Գրական գործունեության ընթացքում արժանացել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ Պետական մրցանակների, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի է, 1998 թվականին Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել է «Տարվա կին» տիտղոսը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |