Գործադիրն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 68,000 դրամ, ԱԺ-ն՝ 63,000 դրամ26 սեպտեմբերի 2019 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 68,000 դրամ՝ գործող 55,000-ի փոխարեն: Այդ մասին ասվել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նիստում, հայտնում է Aysor.am-ը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Նարեկ Զեյնալյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած օրինագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 63,000 դրամ: «Մեր առաջարկից հետո կառավարությունը հանդես եկավ այլ առաջարկով՝ 63 հազար դրամի փոխարեն նվազագույն աշխատավարձը դարձնել 68,000 դրամ», - ասել է Կարապետյանը: Այս հարցով հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արմեն Ուդումյանը նշել է, որ ուժի մեջ մտնելու դեպքում օրենքը կգործի 2020 թվականից՝ նկատելով, որ 5 տարի է՝ նվազագյուն աշխատավարձի բարձրացում չի եղել: Նախագծի հեղինակներից Բաբկեն Թունյանն էլ իր հերթին ասել է, որ սահմանել են 63,000 դրամ, որովհետև 68,000-ի դեպքում բազային աշխատավարձի խնդիր է առաջանում: Ուդումյանի խոսքով՝ 68,000 դրամի դեպքում պետբյուջեի վրա բեռը կկազմի ,ոտ 9 մլրդ 734 մլն 400 հազար դրամ, իսկ 63-ի դեպում՝ 7 մլրդ 366 մլն 809 հազար դրամ: Նա շեշտել է նաև՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |