Փաշինյան. ՀՀ-ն մնում է բարձր տնտեսական աճի տիրույթում

Փաշինյան. ՀՀ-ն մնում է բարձր տնտեսական աճի տիրույթում

PanARMENIAN.Net - 2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշվում է, որ օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետևյալն են.

Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս

Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս

Շինարարության աճ – 4.4 տոկոս

Առևտրի շրջանառության աճ – 9 տոկոս

Ծառայությունների աճ – 15.5 տոկոս

Միջին ամսական աշխատավարձի աճ – 5.7 տոկոս

Արտահանման աճ – 4.6 տոկոս:

«Հավելեմ, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև արձանագրվել է որոշակի գնանկում: Ընդհանուր առմամբ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են և բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---