ԱԺ նոր հանձնաժողով կստեղծվի՝ ուսումնասիրելու հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների օրինականությունը

ԱԺ նոր հանձնաժողով կստեղծվի՝ ուսումնասիրելու հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների օրինականությունը

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է, որ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը ստուգելու համար Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։

«Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը»,- գրել է ԱԺ նախագահը:

ԱԺ պաշտոնական կայքի տվյալներով՝ օրենսդիրում արդեն կա 15 հանձնաժողով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---