Երևանում տաքսիստը զենքով սպառնացել է քաղաքացուն

Երևանում տաքսիստը զենքով սպառնացել է քաղաքացուն

PanARMENIAN.Net - Օպերայի շրջադարձի մոտ տաքսի ծառայության վարորդը զենք է պահել քաղաքացու վրա: Այս մասին ոստիկանությունում ահազանգ է ստացվել սեպտեմբերի 25-ին՝ ժամը 21.10-ին:

Ըստ ոստիկանության լրատվականի հաղորդագրության՝ դեպքից հետո քաղաքացին մոտեցել է Թումանյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներին և հայտնել, որ BMW-ի վարորդը զենք է պահել իր վրա:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 21.00-ին, Մոսկովյան փողոցում հիշյալ վարորդը վիճաբանության ժամանակ զենքով սպառնացել է իրեն և ոտքով հարվածել ոտքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Դեպքի օրը՝ ժամը 23.10-ին բաժին է ներկայացել Երևանի 28-ամյա մի բնակիչ և ներկայացրել «Կոլտ» 9 մմ տ/մ գազային ատրճանակ:

Նշանակվել է ԴԲՓ և փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---