Վերաքննիչը քննում է Խաչատրյանի կալանքի հարցը․ Պաշտպանները բողոքելու են 1-ին ատյանի գործողությունների դեմ

Վերաքննիչը քննում է Խաչատրյանի կալանքի հարցը․ Պաշտպանները բողոքելու են 1-ին ատյանի գործողությունների դեմ

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, խորհրդակցական սենյակ է հեռացել է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության հարցով որոշում կայացնելու համար։ Վճիռը հրապարակվելու է հոկտեմբերի 30-ին։

Լրագրողների հետ ճեպազրույցում Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ 1-ին ատյանի դատարանը չուներ Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացնելու որևէ հիմք, չի կարողացել վեր կանգնել անձերից ու մեխանիկական որոշում է կայացրել՝ վարույթն իրականացնող կողմի միջնորդությունը բավարարելով։ «Վերաքննիչ դատարանն այլ ելք չունի, քան հաստատել դատարանի սխալը»,- հայտարարել է նա։

Ըստ պաշտպանի, 1-ին ատյանի դատարանը պիտի հիմքեր ունենար ողջամիտ ենթադրություն անելու, որ մեղադրյալը կապ ունի հանցագործության հետ։ Սակայն դատավորը մեխանիկորեն հաստատել է վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունն այն դեպքում, երբ պաշտպանները 29-էջանոց առարկություն էին ներկայացրել առ այն, որ նման եզրահանգում կատարելու համար փաստական տվյալներ չկան։ «Դատարանն ընդհանրապես չուներ փաստական տվյալ, որի վրա կարող էր հիմնավոր կասկածի շեմը հիմնավորված համարել, այսինքն, պատկերացնել՝ հանցագործություն կա թե չէ» - ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Պաշտպանները նաև դիմելու են Արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։

Սարգսյանը նշել է, որ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը։ Փաստաբանը պատմել է, որ գործով պատճառված ենթադրյալ վնասը՝ ավելի քան 220 մլն դրամ, դեպոզիտ հաշվին է փոխանցվել։ Դա արվել է ի նշան նրա, որ եթե նույնիսկ վնասն ապացուցվի, այն արդեն վերացված է լինելու։ Սարգսյանը հիշեցրել է, որ հետհեղափոխական ՀՀ-ում նման հանցագործությունների քննման ժամանակէ, բազմիցս հայտարարվել է, որ երբ վնասը վերականգնվում է, բանտարկելն ինքնանպատակ չի դառնում։

Նա շեշտել է նաև, որ Խաչատրյանը Գերմանիայում էր գտնվում վիրահատությունների նպատակով ու 1-ին իսկ կանչով վերադարձել է ՀՀ, որից հետո կրկին պիտի կարճաժամկետ մեկներ Գերմանիա բուժման նպատակով։ Նրա առողջական վիճակն ու ՀՀ-ում բուժվելու անհնարինությունը հիմնավորվել է պետական ատյանների կողմից։ Սարգսյանը շեշտել է, որ յուրաքանչյուր հաջորդ քայլը, երբ պետությունը չի ապահովում անձի առողջության պահպանությունը, Եվրոպական կոնվենցիայի, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի խախտում է լինելու։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---