Apple-ի ֆիլմերը կցուցադրվեն կինոթատրոններում

Apple-ի ֆիլմերը կցուցադրվեն կինոթատրոններում

PanARMENIAN.Net - Apple-ն իր ֆիլմերը սթրիմինգային ծառայությունում տեղադրելուց առաջ կցուցադրի կինոթատրոններում: Այդ մասին The Wall Street Journal (WSJ)-ին են պատմել իրավիճակին իրազեկ աղբյուրները:

Նրանց խոսքերով, այդպիսով ընկերությունը մտադիր է ներգրավել հայտնի ռեժիսորների և պրոդյուսերների և խուսափել Հոլիվուդի հետ տարաձայնություններից, որոնք առաջացել են Netflix-ի մոտ: Հոլիվուդը խնդրում է կինոթատրոնների սեփականատերերին թողարկել ֆիլմերը սթրիմինգային ծառայությունում հայտնվելուն պես: Սա սահմանափակում է Netflix-ի հնարավորությունները, քանի որ մեծ կինոթատրոնները պնդում են, որ վարձույթ դուրս եկող ֆիլմը էկրաններ բարձրանալուց մոտ 3 ամիս չհայտնվի առցանց տիրույթում, գրում է «Վեդոմոստին»:

Apple-ի ռազմավարությունն ավելի նման է Amazon-ի ռազմավարությանը, որն իր «Մանչեսթրը ծովի մոտ» ֆիլմը 3 ամիս ցուցադրեց կինոթատրոններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---