ԱՄՆ Կոնգրեսը կրկին մերժել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանն ուղղված քայլերը

ԱՄՆ Կոնգրեսը կրկին մերժել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանն ուղղված քայլերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ փորձ է արել չեղարկելու նախագահ Դոնալդ Թրամփի` հարավային սահմանին արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանող հրամանագիրը, որը թույլ է տալիս նախագահին միջոցներ ստանալ Մեքիսկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Միջոցները հատկացվում են Պենտագոնի տարբեր ծրագրերի չեղարկման հաշվին:

Սեպտեմբերի 27-ին համապատասխան բանաձևին կողմ է քվեարկել 236 կոնգրեսական, դեմ` 174:

Թրամփի հրամանագիրը չեղարկող բանաձևին, դեմոկրատներից բացի, սատարել է 11 հանրապետական և 1 անկախ կոնգրեսական: Սենատն արդեն ընդունել է նմանատիպ բանաձև 54 կողմ և 41 դեմ ձայների հարաբերակցությամբ: Սենատում դեմոկրատներին նույնպես աջակցել է 11 հանրապետական, գրում է Deutsche Welle-ն:

Այժմ հրամանագիրը կվերադարձվի նախագահին, սակայն, ակնկալվում է, որ վերջինս կրկին վետո կդնի կոնգրեսականների բանաձևին, ինչպես մարտին:

Ապօրինի միգրացիան կասեցնելու նպատակով պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին Թրամփի 2016-ի նախընտրական արշավի հիմնաքարերից էր: Պատի կառուցումն ավարտին հասցնելու խոստումը նաև նրա այժմյան նախընտրական ծրագրի հիմնական թեմաներից է :

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---