Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալվել է

Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած Նարեկ Մութաֆյանը ձերբակալվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվել է, որ սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ սեպտեմբերի 28-ին վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը։

Դատավոր Անա Դանիբեկյանը քննում է Մարտի 1-ի գործը, որով մեղադրյալ են 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանը ու Միքայել Հարությունյանը, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---