Լուկաշենկոն ՀՀ կժամանի աշխատանքային այցով

Լուկաշենկոն ՀՀ կժամանի աշխատանքային այցով

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստին:

Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով Հայաստանում կլինի սեպտմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

«Լուկաշենկոն իր ելույթում կներկայացնի Բելառուսի տեսակետը ԵՏՄ-ում պետությունների փոխգործակցության ակտուալ հարցերի և ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման վերաբերյակ,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը կանցնի նեղ և ընդլայնված ձևաչափով, իսկ օրակարգը ներառում է գրեթե տասնյակից ավելի հարց:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---