WCIT-2019. Արհեստական բանականությունը երաժշտություն կգեներացնի հայկական շարականների հիման վրա30 սեպտեմբերի 2019 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 6-9-ը կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ WCIT ՏՏ համաշխարհային համաժողովը Երևանում անցկացվում է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» կարգախոսի ներքո։ Համաժողովի ընթացքում քննարկվելու են, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ 5 գլխավոր զեկուցողներն են լինելու Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար Garmin կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար NVIDIA ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, VaynerX-ի նախագահ Գերի Վայներչուկը։ Քննարկումներին մասնակցելու են նաև ամերիկյան ռեալիթի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, CNN հեռուստաընկերության հաղորդավար Ռիչարդ Քուեսթը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստիդեսը, Reddit ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և մի շարք այլ հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Համաժողովի նորամուծությունն է լինելու Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 20.00-ին, կայանալիք համերգը, որն իր տեսակով առաջինն է լինելու աշխարհում։ Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը: Արհեստական բանականության աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվելու է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին: Արհեստական բանականությունը գեներացնելու է երաժշտություն հայկական շարականների հիման վրա։ Մասնակից երկրների հիմների հիման վրա ստեղծելու է նաև WCIT-ի օրհներգը։ Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ը՝ Կանադա, Նիդերլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան: Նվագախմբի հետ հանդես է գալու նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը: Համերգը բաց է բոլորի համար։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |