Ֆրանսիայի հայազգի նախկին վարչապետը մեղադրվում է Պակիստանից «ատկատ» ստանալու մեջ 1 հոկտեմբերի 2019 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայազգի նախկին վարչապետ Էդուարդ Բալլադուրը և պաշտպանության նախկին նախարար Ֆրանսուա Լեոտարդը մեղադրվում են ֆինանսական չարաշահումներ կատարելու մեջ: Ինչպես հայտնում է Figaro-ն, մեղադրանքը վերաբերվում է Բալլադուրի օրոք Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ կնքված զենքի մատակարարման պայմանագրերին։ Հետաքննող աղբյուրների տվյալներով՝ Բալլադուրը գումար է ստացել դրանցից 1995 թվականի իր նախընտրական քարոզարշավի համար։ 13 միլիոն ֆրանկի՝ 2 միլիոն եվրոյի մասին: «Ատկատների» վերաբերյալ կասկածանքները հայտնվեցին 2002 թվականին Պակիստանի Կարաչիում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ժամանակ։ Հարձակման հետևանքով 15 մարդ էր սպանվել, որոնցից 11-ը՝ ֆրանսիական նավատորմի անդամ: Երկու նախկին պաշտոնյաների գործը կքննվի Հանրապետության արդարադատության դատարանում, որը ստեղծված է հենց ներկա և նախկին նախարարների, պաշտոնյաների գործունեության հետ կապված իրավախախտումները քննելու համար: Բալլադուրը ֆրանսահայ քաղաքական, պետական գործիչ է, 1993-1995 թվականներին եղել է Ֆրանսիայի վարչապետ, Ժակ Շիրակի հետ մրցել է 1995 թվականի նախագահական ընտրություններում: Բալլադուրն այժմ 90 տարեկան է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |