Թրամփ. Իմ դեմ սկսված իմպիչմենտը հեղաշրջման փորձ է

Թրամփ. Իմ դեմ սկսված իմպիչմենտը հեղաշրջման փորձ է

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստացրել է տոնը ընդդիմադիր դեմոկրատների հետ դիմակայությունում, որն առնչվում է իր հեռախոսազրույցին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և դրա շուրջ ծագած սկանդալին: Twitter-ի իր միկրոբոլոգում Թրամփը իր դեմ դեմոկրատների նախաձեռնած իմպիչմենտը պուտչի փորձ է անվանել:

«Որքան շատ եմ իմանում, այնքան շատ եմ այն եզրակացության գալիս, որ այն ինչ կատարվում է, դա իմպիչմենտ չէ, այլ հեղաշրջում, որի նպատակն է խլել ժողովրդից նրա իշխանությունը, նրա քվեները, ազատությունները, սահմանադրության երկրորդ ուղղումը, հավատը, բանակը, սահմանային պատը և Աստծո կողմից ԱՄՆ քաղաքացիներին տրված իրավունքները,-ասել է Թրամփը՝ դիմելով իր գրեթե 65 մլն բաժանորդներին, գրում է Deutsche Welle-ն:

Դեմոկրատ կոնգրեսականներն ավելի վաղ նախաձեռնել են Թրամփի իմպիչմենտը սկսելու գործընթացը: «Ներկայացուցիչների պալատը պաշտոնական հետաքննություն է սկսում իմպիչմենտի շրջանակում: Ես հրահանգում եմ մեր 6 կոմիտեներին սեփական հետաքննությունն անցկացնել»,-ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Նա պարզաբանել է, որ Ներկայացուցիչների պալատը կքննարկի այն հարցը, թե արդյոք Թրամփը դիմել է Ուկրաինայի օգնությանը Ջո Բայդենի դեմ հետաքննության հարցով Ըստ Փելոսիի, նախագահի գործողությունները խախտում են Սահմանադրությունը: Նա հավելել է, որ ոչ ոք չի կարող վեր լինել օրենքից:Թրամփն իր հերթին դա վհուկների որս է անվանել:

Ավելի վաղ Թրամփը հավանություն էր տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր հեռախոսազրույցի վերծանմանը, որը տեղի է ունեցել 2019-ի հուլիսին: Ըստ ԶԼՄ-ների, խոսակցության ժամանակ ԱՄՆ նախագահը խնդրել է Զելենսկուն հետաքննություն սկսել Ջո Բայդենի որդու՝ Հանթերի առնչությամբ, որը կապ ունի ուկրաինական Burisma Holdings գազի ընկերության հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---