ՀՀ-ն կհյուրընկալի Starmus փառատոնը. Արմեն Սարգսյանն ընդունել է փառատոնի կազմակերպիչներին

ՀՀ-ն կհյուրընկալի Starmus փառատոնը. Արմեն Սարգսյանն ընդունել է փառատոնի կազմակերպիչներին

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է գիտության ու արվեստի միջազգային Starmus փառատոնի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին և փառատոնի գլխավոր մենեջեր Ինիակի Սորոային: Հանդիպմանն անդրադարձ է եղել 2020-ին Հայաստանում նախատեսվող Starmus-ի 6-րդ փառատոնի կազմակերպչական հարցերին և ժամկետներին:

Starmus-ի 6-րդ փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանինն է. այն մեր երկրում հյուրընկալելու վերաբերյալ կազմակերպիչների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ցյուրիխում կայացած Starmus-ի 5-րդ փառատոնի շրջանակներում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ նպատակ ունենալով ոգեշնչել ու կրթել հետազոտողների նոր սերնդի և գիտությամբ զբաղվելը գրավիչ դարձնել երիտասարդների համար: Starmus-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---