Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին. Կարծում եմ՝ երկուստեք այդ հանդիպումներից գոհ ենք

Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին. Կարծում եմ՝ երկուստեք այդ հանդիպումներից գոհ ենք

PanARMENIAN.Net - Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիտը կառույցում Հայաստանի նախագահության «կուլմինացիան» է դարձել։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՌԴ նախագահի հետ երկու ծավալուն հանդիպում է կայացել, ընդհանուր առմամբ մոտ երեք ժամ քննարկվել է երկու երկրների հարաբերությունների ամբողջ ծավալը:

«Կարծում եմ՝ երկուստեք այդ հանդիպումներից բավարարված ենք, գոհ ենք, գոհունակ ենք, մնում է՝ մեր պայմանավորվածությունները մեր կառավարությունները և քաղաքական թիմերը հետևողական իրականություն դարձնեն»,-ասել է Փաշինյանը:

Խոսելով մյուս պետությունների ղեկավարների հետ հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք նոր պոզիտիվ լիցք կստանան այս քննարկումների արդյունքում:

Վարչապետը հիշեցրել է, որ հուլիսին Սինգապուր կատարած այցի ժամանակ ձեռք էր բերել կառավարության հետ պայմանագիր կազմելու համաձայնություն, ինչը և եղավ գագաթնաժողովի շրջանակում։

«Հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵՏՄ-ի ու Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը։ Կարող եմ արձանագրել, որ քաղաքական առումով ԵՏՄ շրջանակներում նման մասշտաբային միջոցառում չէր եղել, և այս միջացոռումը նման մասշտաբներով մեր կողմից կազմակերպելը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ բոլոր ջանքերը գործադրում ենք, որ ԵՏՄ-ն դառնա ավելի արդյունավետ կառույց»,- ասել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է գագաթնաժողովի շրջանակում Հայաստան այցելած երկրների ղեկավարների հետ Փաշինյանի սելֆիին, և թե ինչու նկարում չկա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Փաշինյանը նշել է, որ Բելառուսի ղեկավարը ավելի վաղ էր մեկնել երկրից, քանի որ ընտանիքում դժբախտություն էր պատահել որոշակի սգո միջոցառումներ կային, որոնց նա պետք է մասնակցեր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---