Նվազագույն աշխատավարձը 68,000 դրամ դարձնելու օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

Նվազագույն աշխատավարձը 68,000 դրամ դարձնելու օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նվազագույն աշխատավարձը 68,000 դրամ սահմանող օրինագիծը:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին 1 պատգամավոր է դեմ քվեարկել:

Օրինագիծը հեղինակել էին Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը և Նարեկ Զեյնալյանը:

ԱԺ հոկտեմբերի 2-ի նիստում նախագծի հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանը նշել էր, որ ներկայումս նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամ է։ Նրա խոսքով՝ սկզբում առաջարկել են բարձրացնել մինչև 63 հազար դրամ, և այդ չափը սահմանելու հիմնական պատճառն այն էր, որ չազդեին բազային աշխատավարձի վրա, որը հիմա 66 հազարից ավելի է և դրանով պայմանավորված հաշվարկվում են պետական աշխատողների աշխատավարձերը։Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ կառավարությունն էլ առաջարկել է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ: Այս դեպքում, ըստ նրա, կբարձրանա բազային աշխատավարձը, արդյունքում նաև փոփոխություններ պետք է լինեն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, ինչն արդեն արվել է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---