Կառավարությունը որոշել է 40 օրով վարժական հավաքներ իրականացնել

Կառավարությունը որոշել է 40 օրով վարժական հավաքներ իրականացնել

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների 40 օր ժամկետով վարժական հավաքներ իրականացնելու հարցը:

Վարժական հավաքները կանցկացվեն 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը: Հարցը Կառավարության նիստերի օրակարգում ներկայացնում էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք այս վարժանքները ընթացքիկ զորավարժությունների հետ կապ ունեն, դրանց տրամաբանական շարունակությո՞ւնն են, թե՞ ոչ: Նախարարի խոսքով՝ դրանք տարբեր են: Նիկոլ Փաշինյանը նշել է, թե վարժանքները պլանային իրադարձություններ են:

«Ասել ենք, որ այն զորավարժությունները, որ իրականացվում են, և բազմաթիվ ծրագրերը, որ իրականացվում են, աննխադեպ են, բայց դա ոչ մի կերպ կապված չէ արտաքին փոփոխության հետ, այլ՝ որոշակի գործելաոճի և աշխատանքի ծավալների փոփոխության հետ», - հավելել է վարչապետը:

Դավիթ Տոնոյանը պարզաբանել է, որ նախկինում նախարարի որոշումներով էր իրականացվում վարժանքները, սակայն Սահմանադրության և օրենսդրության փոփոխություններով պայմանավորված՝ այս տարի բոլոր վարժանքները իրականացնում են կառավարության որոշմամբ՝ հավելելով, որ սա դրական կողմ էլ ունի՝ գործընթացը հրապարակային է և թափանցիկ:

Փաշինյանը հավելել է, որ այս ծավալի զորահավաք, զորավարժությունների շրջանակում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենալու:

Սեպտեմբերի 24-ին Հայաստանում մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---