Ստամբուլում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ կկայանա

Ստամբուլում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ կկայանա

PanARMENIAN.Net - Մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ Ստամբուլում համերգ կկայանա։

«Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգին կմասնակցեն մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից, հայտնում է Ermenihaber-ը:

Համերգի ընթացքում Կոմիտասի ստեղծագործությունները կկատարեն Այնուր Դողանը, Էրթան Թեքինը, Գևորգ Դավթյանը, Լևոն Էրոյանը, «Լուսավորիչ» մանկական երգչախումբն ու Սևանա Չաքերյանը, Փերվին Չաքարը, Շևվալ Շամը, «Ոմանք» երաժշտական խումբը, Հայաստանից հրավիրված «Գողթ» երաժշտական խումբը, ԱՄՆ-ից հրավիրված Արա Դինքչյանը և Զուլալ եռյակը։

Թուրքական Anadolu Kültür ու Kalan Müzik մշակութային կենտրոնների և Մաքսիմ Գորկու անվան թատրոնի համագործակցությամբ կազմակերպված համերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ժամը 20։30-ին՝ Ստամբուլի Cemal Reşit Rey համերգասրահում։ Համերգը նաև ուղիղ եթերով կհեռարձակվի Kalan Müzik-ի Youtube-ի էջում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---