«Սանիթեքը» քաղաքապետարանի որոշմանը կարձագանքի ծանուցումն ուսումնասիրելուց հետո

«Սանիթեքը» քաղաքապետարանի որոշմանը կարձագանքի ծանուցումն ուսումնասիրելուց հետո

PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերությունն արձագանքել է Երևանի քաղաքապետարանի կողմից ընկերության հետ պայմանագիրը լուծարելու մասին որոշմանը և հայտարարել է, որ իր դիրքորոշումը կներկայացնի հոկտեմբերի 4-ին:

«Ի պատասխան Երևանի քաղաքապետի հայտարարության, համաձայն որի, միակողմանի ամբողջությամբ լուծարվել է «Սանիթեքի» հետ կնքված պայամանագրերը, ընկերությունը հայտնում է` հաշվի առնելով պաշտոնական ծանուցման լայնածավալ լինելը` իրավաբանական թիմի կողմից համապատասխան ուսումնասիրությունից հետո ընկերությունը վաղը հանդես կգա համարժեք հայտարարությամբ», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հաշվի առնելով Երևանում «Սանիթեք» ընկերության կողմից աղբի սիստեմատիկ չհավաքման փաստը, աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը և շահագործվող աղբատարների անբավարար քանակը, 2019-ի օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը և մի շարք այլ հանգամանքներ, Երևանի քաղքապետարանը միակողմանի լուծարել է ընկերության հետ պայմանագրերը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով:

Քաղաքապետն իր խոսում նշել է, որ 2017 թվականից Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ այդ գործում և այդ իրավիճակը շարունակվել է մինչև 2019 թվականի սեպտեմբեր:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---