Սուդանում հայ բժիշկը նորածնի է փրկել․ Երեխային անվանել են նրա պատվին

Սուդանում  հայ բժիշկը նորածնի է փրկել․ Երեխային անվանել են նրա պատվին

PanARMENIAN.Net - Աֆրիկայի Սուդանում հայկական անունով աղջիկ է ծնվել: Աֆրիկացի ծնողներն աղջկան անվանել են Արմինե՝ ի պատիվ ծնունդն ընդունած հայ բժիշկ Արմեն Մկրտչյանի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում պատմել է հենց բժիշկը:

«Գիշերը կանչում են ինձ, թե զույգ պտուղ է, առաջինի ծննդից հետո երկրորդի պորտալարի արանքում է, սրտի զարկերը չկան, հասնում եմ ու որոշակի միջոցառումներից հետո ծննդալուծում. Վերակենդանացման բարդ գործն ավարտվում է հաջողությամբ»,- գրել է Արմեն Մկրտչյանը:

Արմեն Մկրտչյանն աշխատել է Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում»: Հուլիսին տեղափոխվել է Սուդան՝ փոխարինելու բժիշկ, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային, ով օգնում էր պատերազմից կեղեքվող Նուբա լեռներում ապրող մարդկանց:

Թոմ Քաթինային փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ վերջինս որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ սեպտեմբերին պետք է ժամանակավորապես լքեր Սուդանի Նուբա լեռները:

 Ուշագրավ
Ցույցին մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով
Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները
Նշվում է, որ մինչև ապրիլի 15-ը՝ ժ. 22։00-ն սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ տեղաշարժը հսկելու համար
Քննարկվել են հնարավոր հետագա քայլերը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները