// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԵՄ-ն պատրաստ է աջակցել արդարադատության ոլորտում Հայաստանի կառավարության օրակարգին

ԵՄ-ն պատրաստ է աջակցել արդարադատության ոլորտում Հայաստանի կառավարության օրակարգին

PanARMENIAN.Net - ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության երկրորդ հանդիպման ժամանակ քննարկվել է Դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության նախագծի և 2019-2022թթ. Հակակոռուպցիոն ռազմավարությունը։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հաղորդմամբ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության կուռ հանձնառությունն` իրականացնելու արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումներ:

Հայտարարության մեջ նշվում է, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգն՝ ուղղված արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխմանը, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Երևանին։

Հակտեմբերի 3-ին Կառավարության նիստում ընդունվել է Արդարադատության նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով նախատեսվում է նվազեցնել կոռուպցիան, զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգեր:

 Ուշագրավ
Ըստ Բալասանյանի՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին
«Նախագահ Շիրակը, հիրավի, հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր»,-ասվում է գրառման մեջ
Դատախազությունը հաստատել է Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան:
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը: