Վրաստանն ուզում է վերականգնել ՌԴ հետ ավիահաղորդակցությունը 5 հոկտեմբերի 2019 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, որ իր երկիրը ցանկանոմ է վերականգնել ՌԴ հետ ավիահաղորդակցությունը: Նախարարը նշել է, որ Թբիլիսին միայն կողջունի այդ գործընթացի արագացումը: Ըստ նրա, զբոսաշրջությունն ու ժողովրդների հարաբերոթյունները նպաստում են սրացման նվազմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Թբիլիսիի և Բաթումի օդանավակայաններում զբոսաշրջիկների քանակի կտրուկ նվազման մասին: Ըստ նախնական հաշվարկների, Վրաստանի զբոսաշրջային հատվածը մոտ 700 մլն դոլարի վնաս է կրել: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իր հերթին հայտարարել է, որ իշԽանությունները հանդես են գալիս ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման և ավիացիոն հաղորդակցության վերականգնման օգտին: Ընդ որում, ըստ նրա, առաջին քայլը պետք է Վրաստանն անի: Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, ուղիղ չվերթների վերականգնումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կկարգավորվեն երկու երկրների հարաբերությունները: Հուլիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ: Դադարեցվեցին նաև վրաց ավիափոխադրողների թռիչքները ՌԴ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ |