Տոնոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներին

Տոնոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:

Կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների շարունակական աջակցությունը՝ Դավիթ Տոնոյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը և հեռանկարները` հույս հայտնելով, որ կոնգրեսականների ջանքերը նաև ի սպաս կդրվեն հետագայում այս ուղղությամբ համագործակցության ավելի խորացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա խոստացել է ներդրում կատարել առաջարկ-լուծման հաջող տարբերակի պարագայում
Երեխաների պարագայում քանակի սահմանափակում չի նախատեսվում
27 պացիենտի հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, մյուսներն ինքնամեկուսացած են