Քարդաշյան. Նպատակս է, որ երեխաներս բարի ու խելամիտ լինեն

Քարդաշյան. Նպատակս է, որ երեխաներս բարի ու խելամիտ լինեն

PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը,WCIT կոնֆերանսի ժամանակ պատասխանելով երեխաների մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, ասել է, որ իր նպատակն է, որ երեխաները բարի և խելամիտ լինեն, ինչը մինչ այս պահը ստացվել է:

Հարցը հետևյալն էր.«Դուք հասուն տարիքում եք հայտնի դարձել ու հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվել, իսկ ձեր երեխաները փոքր տարիքից ձեր լույսի տակ են մեծանում, մշտապես թիկնապահների հսկողության տակ են։ Չե՞ք անհանգստանում, որ այդկերպ իրենք կարող են որոշ ժամանակ անց ավելի անպատրաստ ու խոցելի լինել մեծ աշխարհի առջև, քան դուք էիք»:

Քարդաշյանը, պատասխանելով հարցին, հավելել է, որ իր կարծիքով, շատ զարմիկներ ունենալով, երեխաները նորմալ են մեծանում:

«Ինձ միանշանակ դուր է գալիս, որ ես մեծացել եմ և կյանքիս մեծ մասը նորմալ եղել՝ հեռու փառքի ազդեցությունից: Այնուամենայնիվ, ես հպարտ եմ նրանով, թե ինչպես եմ մեծացնում երեխաներիս: Ես ունեի ընկերներ, ովքեր շրջապատված էին անվտանգության աշխատակիցներով ու շատ հայտնի ու հարուստ ծնողներով: Բայց նրանք հիանալի են մեծացել, և դա հույս է ներշնչում:

Կարծում եմ՝ շատ զարմիկներ ունենալով՝ երեխաներս նորմալ են մեծանում: Իմ նպատակն է, որ նրանք բարի և խելամիտ լինեն, ինչը, մինչ այս պահը, ստացվել է, և ես շատ հպարտ եմ: Նրանք համեստ են, նորմալ, չնայած դեռ ամեն ինչ չէ, որ հասկանում են, ու ես պատրաստ եմ ավելի մեծ ջանքեր ներդնել: Ես և քույրերս նույն կերպ ենք զգում, մենք գիտենք, որ ճանապարհը դժվար է լինելու, բայց նաև սիրում ենք միասին մեծացնել մեր երեխաներին: Դուք կզարմանաք, թե ինչքան խելամիտ, խելառ ու նորմալ են նրանք»,- ասել է Քիմ Քարդաշյանը:

Սա Քարդաշյանի երկրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ նա ժամանել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Այս անգամ Քարդաշյանը Երևանում է՝ մասնակցելու WCIT 2019-ը համաժողովին:

 Ուշագրավ
Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրն է
«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակել է քաղաքապետը
Նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր»
Մարաթոնն անցել է «Ես իմ անուշ Հայաստանի» կարգախոսով