Քանյե Ուեսթը՝ Քարդաշյանի հետ ծանոթության մասին. Մագնիսական հակում զգացի 8 հոկտեմբերի 2019 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը պատմել է, թե ինչպես են զարգացել իր հարաբերությունները կնոջ՝ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ: Նա ասել է, որ մագնիսական հակում է զգացել, երբ առաջին անգամ տեսել է Քիմին: «Ամեն անգամ, երբ ես նրա կողքին էի, կամ տեսնում էի նրան, զգում էի, որ նրա էներգիան մագնիսի պես ձգում է ինձ»,-ասել է ռեփերը: Նա խոստովանել է, որ շրջապատի մարդիկ խորհուրդ էին տալիս հեռու մնալ Քիմից, գրում է «Միր 24»-ը E!News-ի վրա հղումով: «Ինձ ասում էին՝ դու չես կարող նրա հետ լինել, նա ռեալիթի շոուի աստղ է, նա կկործանի քո կարիերան: Իսկ ես պատասխանեցի, որ ինձ համար միևնույն է, որովհետև սիրում եմ նրան»,-ասել է Ուեսթը: Նա իր կնոջը բնութագրել է որպես սիրող, լավ, համարձակ ու ուժեղ կին: Քիմ Քարդաշյանն իր հերթին նույնպես հիշել է ամուսնու հետ ծանոթությունը: Ըստ նրա, նրանք առաջին անգամ հանդիպել են դեռևս 2002-ին: «Քանյեն բոլորին հարցնում էր իմ մասին, բայց նրան ասում էին, որ ես ընկեր ունեմ: Մենք Քանյեի հետ աստիճանաբար սկսեցինք շփվել, իսկ հետո մեր կյանքերը միահյուսվեցին»,-ասել է Քիմը: Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը ամուսնացել են 2014-ին: Նրանք 4 երեխա ունեն՝ Նորթը, Փսալմը, Սեյնթը և Չիկագոն: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |