100-200,000 դրամի տուգանք կամ կալանք` կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար

100-200,000 դրամի տուգանք կամ կալանք` կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար

PanARMENIAN.Net - ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն ընդունել է օրինագիծը, որով խոշոր չափի տուգանք կամ կալանք է նախատեսվում կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար:

Ազգային ժողովը 74 կողմ, 11՝ դեմ և 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծը` առաջին ընթերցմամբ: Նախագիծը լրամշակվել է և այժմ կրկին քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, հայտնում է iravaban.net-ը:

Նախագծով նախատեսվում է տնային և անտուն կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի (խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) համար սահմանվում է տուգանք՝ 100-200 հազար դրամի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ՝ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։

Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է 300-500 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։

Օրինագծերով սահմանվում են նաև տնային կենդանիները։ Դրանք տնային պայմաններում պահվող կենդանիներն են։ Իսկ անտուն են այն կենդանիները, որոնք վայրի չեն և չունեն տնօրինող ու տիրապետող։

Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին. «Սա կենասական հարց է բոլորիս համար»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---