ՌԵՈւ. ՀՀ երկաթուղու արդիականացման պայմանը բոլոր վիճահարույց հարցերի լուծումն է 9 հոկտեմբերի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԵՈւ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հանդիպման մասին՝ շեշտելով բոլոր վիճահարույց հարցերը լուծելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են ՀՀ երկաթուղային ցանցի հետագա զարգացման, մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի կարգավարմանն առնչվող հարցեր: Ըստ Բելոզյորովի, նախագծի իրականացման և ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացումը շարունակելու գլխավոր պայմանը բոլոր վիճահարույց հարցերի լուծումն է կառուցողական փոխգործակցության ոգով, ՀՀ կառավարության մասնակցությամբ, հայտնում է ՌԵՈւ մամուլի ծառայությունը: Նա ընդգծել է, որ ՌԵՈւ-ն «կատարում է բոլոր պարտավորություններն ըստ Կոնցեսիոն պայմանագրի՝ սեփական միջոցներից գրեթե 250 մլն դոլար ներդնելով երկաթուղու մեջ»: Ավելի վաղ RTVI հեռուստաալիքն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ «ՌԵՈւ» ԲԲԸ-ն պատրաստ է խզել պայմանագիրը ՀՀ իշխանությունների հետ՝ պնդելով, որ արգելափակվում է իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, որը ՀՀ երկաթուղու կառավարիչն է: Ավելի ուշ ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ ռուսական կողմը քննարկում է իրավիճակի զարգացման բոլոր տարբերակները, այդ թվում նաև հայկական կողմի հետ ՌԵՈւ պայմանագրի վաղաժամ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |