// IP Marketing video - START// IP Marketing video - END

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար

PanARMENIAN.Net - Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Ջոն.Բ. Գուդենաֆին, Մ.Սթենլի Ուիթինգեմին և ճապոնացի Ակիրա Յոշինոյին լիթիում-իոնային մարտկոցների մշակման և կատարելագործման համար:

Նոբելյան կոմիտեն նշել է, որ լիթիում-իոնային մարտկոցներն օգտագործվում են բոլոր սարքերում՝ սմարթֆոններից մինչև նոութբուքեր և էլեկտրամոբիլներ: Բացի այդ, մարտկոցներն ունակ են էներգիա կուտակել արևից և քամուց, ինչը թույլ է տալիս չօգտագործել հանածո վառելիք, գրում է «Վեդոմոստին»:

Լիթիում-իոնային մարտկոցների մշակումը սկսվել է 1970-ականների նավթային ճգնաժամի շրջանում: Ուիթինգեմը սկսել է մշակել այն մեթոդները, որոնք թույլ կտային էներգիա ստանալ առանց հանածո վառելիքի օգտագործման: Հետագայում նրա կատարած աշխատանքը կատարելագործել է Գուդենաֆը և, վերջապես, Յոշինոն ստեղծել է առաջին կենսունակ մարտկոցը, որի անոդը պոլիացետիլենից է: Արդյունքում ստացվել է թեթև մարտկոց, որը կարելի է բազմիցս լիցքավորել:

 Ուշագրավ
Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով
Ծրագրի 88%-ը կիրականացվի Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը` Ադրբեջանում
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը