Bloomberg. Թուրքական զորքերը սկսել են հատել Սիրիայի սահմանը 9 հոկտեմբերի 2019 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակի ռազմական ստորաբաժանումները սկսել են հատել Սիրիայի սահմանը, որտեղ Անկարան մտադիր է անվտանգության գոտի ստեղծել: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը թուրք պաշտոնյայի վրա հղումով: «Թուրքական զորքերը սկսել են հատել Սիրիայի սահմանը՝ ստիպելու համար ԱՄՆ աջակցությունը ստացող քուրդ մարտիկներին հեռանալ սահմանից»,-ասել է աղբյուրը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ «այժմ շարունակվում է զորքերի տեղաշարժը դեպի սահման և գործողության նախապատրաստումը»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է տարածաշրջանում ռազմական գործողություն սկսելու մասին և ասել է, որ լրացուցիչ զորքեր է մոտեցնում Սիրիայի սահմանին: Վաշինգտոնը հրաժարվել է մասնակցել համատեղ ռազմական գործողությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն դուրս է բերում իր զինծառայողներին Սիրիայի հյուսիս-արևելքից: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |