// IP Marketing video - START// IP Marketing video - END

Bloomberg. Թուրքական զորքերը սկսել են հատել Սիրիայի սահմանը

Bloomberg. Թուրքական զորքերը սկսել են հատել Սիրիայի սահմանը

PanARMENIAN.Net - Թուրքական բանակի ռազմական ստորաբաժանումները սկսել են հատել Սիրիայի սահմանը, որտեղ Անկարան մտադիր է անվտանգության գոտի ստեղծել: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը թուրք պաշտոնյայի վրա հղումով:

«Թուրքական զորքերը սկսել են հատել Սիրիայի սահմանը՝ ստիպելու համար ԱՄՆ աջակցությունը ստացող քուրդ մարտիկներին հեռանալ սահմանից»,-ասել է աղբյուրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ «այժմ շարունակվում է զորքերի տեղաշարժը դեպի սահման և գործողության նախապատրաստումը»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է տարածաշրջանում ռազմական գործողություն սկսելու մասին և ասել է, որ լրացուցիչ զորքեր է մոտեցնում Սիրիայի սահմանին: Վաշինգտոնը հրաժարվել է մասնակցել համատեղ ռազմական գործողությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն դուրս է բերում իր զինծառայողներին Սիրիայի հյուսիս-արևելքից:

 Ուշագրավ
Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով
Ծրագրի 88%-ը կիրականացվի Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը` Ադրբեջանում
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը